Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Գրիպի սեզոնին ընդառաջ

ՀՀ ԱՆ. Գրիպի սեզոնին ընդառաջ

Ամեն տարի, գրիպի սեզոնին ընդառաջ առողջապահության նախարարությունը մշակում և տեղայնացնում է բոլոր այն միջոցառումները, որոնք կոչված են բնակչության առողջության ամրապնդմանը, անգամ եթե դրանք վերաբերում են հետգրիպային բարդություններին: Դրանք միտված են նաև գրիպի սեզոնի ընթացքում առողջապահության համակարգի վրա հիվանդացության բեռի նվազեցմանը։

 

Նախանշված միջոցառումները լիարժեք կիրառելու համար նախարարությունն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ կազմակերպել և իրականացրել է հանրապետության հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքների մասնագետների սեմինար-խորհրդակցություն «Գրիպի բարդություններով հիվանդների կլինիկական վարումը» խորագրով։ Դասընթացին ընդգրկվել են առաջին հերթին մարզային հիվանդանոցների մասնագետները:

Առաջին անգամ կրթական գործընթացն իրականացվել է ինչպես թեմատիկ, այնպես էլ` գործնական հիմունքներով: Գործնական պարապմունքն անցկացվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները բարձր են գնահատել առողջապահության ոլորտի պատասխանատուների աչալրջությունը, նախապատրաստությունը գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակաբանական հսկողության և հիվանդների կլինիկական վարման գործընթացին:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ